Միջազգային

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդերևութաբանական կենտրոնը հայտարարել է, որ հուլիսի 5-ին Մոսկվայում հնարավոր ամպրոպի, անձրևի և քամու պատճառով հայտարարվելու է եղանակային վտանգի դեղին մակարդակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վտանգավոր երևույթների ինտենսիվության մակարդակը դեղին է ՝ եղանակը պոտենցիալ վտանգավոր է»,- ասվում է օդերևութաբանական կենտրոնի հայտարարության մեջ:

Համաձայն հրապարակված տվյալների՝ Մոսկվայում հուլիսի 5-ին սպասվում է ուժեղ քամի, հորդառատ անձրևներ ու ամպրոպ:

Վտանգավոր բնական երևույթներն ունեն չորս մակարդակ՝ կանաչ, դեղին, նարնջագույն և կարմիր: Կանաչ մակարդակի դեպքում եղանակային պայմանները վտանգ չեն ներկայացնում և դրա մասին հայտարարության անհրաժեշտություն չկա: Կարմիր մակարդակը ենթադրում է խոշոր ավերածություններ ու աղետներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում