Տարածաշրջանային

Թուրքիան որոշել է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան որոշել է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական իշխանությունները որոշել են հայ-թուրքական սահմանի Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների շրջանում կառուցել պատ, որը կահավորված է լինելու նաև նորագույն սահմանային անվտանգության համակարգերով, ինչը շուրջօրյա հսկողություն է ապահովելու սահմանային հատվածում:

Սահմանային անվտանգության համակարգերով կահավորված է լինելու նաև թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատը:

Հայ-թուրքական, թուրք-իրանական սահմանային հատվածներում անվտանգության պատի կառուցման վերաբերյալ խոսակցությունները տարբեր առիթներով շրջանառության մեջ են դեռևս տարեսկզբից:

Թուրքական կողմի պնդմամբ սահմաններին պատերը կառուցվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Փետրվարին «Արմենպրես»-ը հայտնել էր, թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից բետոնե պատի կառուցման մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում