Միջազգային

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ստացել են աշխարհում ամենաթանկ ռազմական ավիակիրը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ստացել են աշխարհում ամենաթանկ ռազմական ավիակիրը
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավաշինարարներն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին են հանձնել Gerald R. Ford ավիակիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամերիկյան նավատորմի հայտարարության մեջ: Նշվում Է, որ նավի ընդունման փորձարկումները կայացել են մայիսի 26-ին:

Սպասվում Է, որ ավիակիրը լիամասշտաբ շահագործման պատրաստ կլինի սոսկ 2020 թվականին՝ մինչ այդ ժամանակը կատարելով մի քանի ելք դեպի ծով՝ մարտական եւ ինժեներական համակարգերի «փորձավարման» համար:

Շուրջ 13 միլիարդ դոլար արժողությամբ USS Gerald R. Ford ավիակիրը համարվում Է ամենաթանկ ռազմանավն աշխարհում: Ըստ որում նոր ավիակրի անձնակազմն ավելի փոքրաթիվ կլինի, քան Nimitz դասի նավերում (մոտավորապես 4539 մարդ 5,2 հազար- 5 հազարի դիմաց): Դրա օդանավարաններում կարող են տեղավորվել ավելի քան 75 թռչող ապարատներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում