Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Իրանի Նախագահ Հասան Ռուհանիին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռուհանիին՝ ԻԻՀ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, նամակում մասնավորապես նշված է. «Ձերդ Վսեմութիւն,

Ուրախութեամբ իմացանք Ձեր վերընտրութիւնը որպէս Նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Արդարեւ, Ձեր վերընտրութիւնը պերճախօս վկայութիւն մըն է Ձեր անձին նկատմամբ Իրանի ժողովուրդին ունեցած սիրոյն, վստահութեան ու ակնկալութեան։

Նախագահական Ձեր նախորդ շրջանին Դուք փաստեցիք Ձեր գերազանց կարողութիւնը՝ դիմագրաւելու եւ յաջողութեամբ գլուխ հանելու Իրանի պատմութեան դժուարին հանգրուանի մը Ձեր առջեւ դրուած մարտահրաւէրները եւ խոչընդոտները, զերծ պահելով Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բոլոր տեսակի վտանգներէ, ինչպէս նաեւ հաստատեցիք Իրանը որպէս շրջանային գերհզօր պետութիւն։

Իրանահայութիւնը կը նայի Ձեզի եւ Ձեր իմաստուն ղեկավարութեան միշտ խոր սիրով ու վստահութեամբ։

Կրկին անգամ, Պարոն Նախագահ, կը շնորհաւորենք Ձեզ եւ կը մաղթենք Ձեզի յաջողութիւն եւ առողջութիւն եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ամենայն բարիք եւ բարգաւաճում»։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո