Արամ Ա կաթողիկոսը ծանոթացել է Վենեսուելայի հայ համայնքի խնդիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն անցնող շաբաթների ընթացքում հետևել է Վենեսուելայի հայ համայնքի դիմագրաված դժվարություններին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Անթիլիասի մամուլի ծառայությունից: Վեհափառ Հայրապետը Վենեսուելայի հայ համայնքի պատասխանատուներից մեկից տեղեկություններ է ստացել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վենեսուելան լուրջ դժվարությունների առաջ է կանգնած. երկիրը քաղաքականապես և տնտեսապես սպառված է:

Արամ Ա-ին հայտնել են, որ այդ երկրի կառավարությունը փորձում է շարունակել, այսպես կոչված, «կառուցողական կեցվածքը», սակայն դա անում է երկրի ներսում բռնություններ գործադրելու ճանապարհով, իսկ ընդդիմությունը կազմակերպում է խաղաղ հավաքներ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Նշվում է, որ ամեն օր ժողովուրդը պահանջում է կառավարության հրաժարականը, արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, սակայն մինչ այս պահը այդ ամենն ապարդյուն է, քանի որ կառավարությունը, նախագահը և նրա կողմնակիցները երկիրն ամբողջովին դատարկել ու թալանել են ու շարունակում են նույն կեցվածքը:

«Այս ամենի համատեքստում վենեսուելահայ գաղութը ևս դժվարությունների առաջ է կանգնած: Գաղութը նոսրացած վիճակում է: Երկրում ստեղծված տագնապալի ու անապահով իրավիճակի հետևանքով զգալիորեն նվազել է հայ ընտանիքների քանակը այն պարագայում, երբ Վենեսուելայի հայ համայնքն առանց այդ էլ փոքր էր: Մեծ թվով ընտանիքներ, որոնք ստացել են ամերիկյան կամ եվրոպական երկրների վիզաներ, արտագաղթել են և շարունակում են արտագաղթել: Գաղութը իրենց միջոցներով պահող շատ բարերարներ փակել են աշխատավայրերը, վաճառել են ունեցվածքը և արդեն իսկ հեռացել են երկրից: Սակայն այս ահ ու սարսափի մեջ շարունակվում են հայկական եկեղեցու կիրակնօրյա պատարագները»,- ասված է Վեհափառ Հայրապետին Վենեսուելայի հայ համայնքի կողմից տրամադրված պատասխանում:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն