Միջազգային

Մակրոնն Աֆրիկայում հանդիպելու է ֆրանսիացի զինվորականների հետ

1 րոպեի ընթերցում

Մակրոնն Աֆրիկայում հանդիպելու է ֆրանսիացի զինվորականների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղևորվելու է Աֆրիկա, որպեսզի հանդիպի ֆրանսիացի զինվորականների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով Մակրոնին մոտ աղբյուրը:

Ըստ տեղեկությունների, հանդիպումը կայանալու է մայիսի 19-ին՝ Արևմտյան Աֆրիկայում գտնվող Մալիում:

Նախատեսվում է, որ Մակրոնը կհանդիպի մոտ հազար զինվորի հետ, որոնք գտնվում են Մալիում համատեղ հակաահաբեկչական ուժերի շրջանակում:

Միաժամանակ, աղբյուրը հայտնել է, որ Ֆրանսիայի նոր կառավարության առաջին նիստը տեղի է ունենալու մայիսի 18-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում