Միջազգային

Աֆրիկայում անհայտ մահացու հիվանդություն է հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Աֆրիկայում անհայտ մահացու հիվանդություն է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմտյան Աֆրիկայումգրանցվել ենանհայտ հիվանդությանդեպքեր, որոնցից մոտ կեսն ավարտվել է մահացու ելքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` Lenta.ru-ի հաղորդմամբ` այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Լիբերիայի ղեկավարության տվյալները:

Ըստ տեղեկատվության, 2017-ի ապրիլի 23-ից մայիսի 4-ը հիվանդացել է Լիբերիայի Հանրապետության շրջաններից մեկի 28 մեծահասակ բնակիչ: Էբոլա վիրուսի առկայությունը հերքվել է: Հայտնի է մահվան12 դեպքիմասին: Երկրի այդ շրջանը սահմանակից է Սիեռա Լեոնեին:

Ախտանիշերը հետևյալն են՝ տենդ, սրտխառնոց, փսխում և փորլուծություն: Ենթադրվում է, որ պատճառը կարող է լինել ախտահարված սննդի կամ ջրի օգտագործումը: ԱՀԿ և մյուս միջազգային կազմակերպությունների մասնագետները մասնակցում են հետազոտություններին:

2014-ին Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդի համաճարակ բռնկվեց, առաջին դեպքերը գրանցվեցին 2014-ի փետրվարին Գվինեայում: Վարակը շուտով դուրս եկավ երկրի տարածքից ու տարածվեց նաև Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում, ԱՄՆ-ում, Իսպանիայում ու Մալիում: Ըստ ԱՀԿ տվյալների, 2014-2015թթ. Արևմտյան Աֆրիկայում Էբոլային զոհ է գնացել 11.000 մարդ: Մահացու դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում:

2016-ի դեկտեմբերին ԱՀԿ-ն հայտարարեց, որ ավարտվել են Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի փորձարկումները, որոնց արդյունքում հաստատել է նրա «բարձր արդյունավետությունը»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում