Էրդողանը և Պուտինը կողմ են Սիրիայում քիմիական զենքի կիրառման կազմակերպիչներին պատժելուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է,որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ են, որ պատժվեն սիրիական Իդլիբում քիմիական զենքի կիրառման կազմակերպիչները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այս բարբարոսական հարձակումը չպետք է անպատիժ մնա: Այսօր պարոն Պուտինի հետ եկանք այն եզրակացությանը, որ հարձակման կազմակերպիչները պետք է պատժվեն»,- նշել է Էրդողանը: Սիրիական ընդդիմության հաղորդմամբ` ապրիլի 4-ին սիրիական Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված քիմիական հարձակման հետևանքով 80 մարդ զոհվել է, 200-ը` վիրավորվել:

Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ԱԽ-ի քննարկմանն էին ներկայացրել բանաձեւի նախագիծ, որը դատապարտում Է քիմիական զենքի կիրառումը Իդլիբում: Ապրիլի 4-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը» նշել Էր, որ հարվածը կարող Էին հասցնել Սիրիայի կառավարական ուժերը, որոնք «թունավոր գազ» են կիրառել: Ռուս եւ սիրիացի զինվորականները ժխտել են իրենց մասնակցությունը կատարվածին: Ավելի ուշ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ ապրիլի 4-ի ցերեկը Խան Շեյխունի արեւելյան ծայրամասերին հարվածը հասցրել Է սիրիական օդուժը: Ռուսաստանի տվյալներով՝ դրա հետեւանքով ոչնչացվել են այն արտադրամասերը, որտեղ զինյալներն արտադրում Էին թունավոր նյութերով զինամթերք, որը մատակարարվում Էր Իրաքին, ինչպես նաեւ կիրառվում Էր Հալեպում, հաղորդել Էր ՏԱՍՍ-ը:

Հայերեն

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

Անվանի դիվանագետ Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան. նա մեծ ավանդ է թողել ՀՀ դիվանագիտական կորպուսի ձևավորման ու զարգացման գործում

Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են ՀՀ-ի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Հունգարիայի իշխանությունների հետ կքննարկի ԵՄ-ին անդամակցության գլուխների բացումը. Moldpres