Իլհամ Ալիևը սպորտն օգտագործում է սեփական շահերի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎ ԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական ԶԼՄ-ներն Ադրբեջանի և Գերմանիայի ազգային հավաքականների ֆուտբոլի Աշխարհի գավաթի խմբային փուլի մեկնարկից առաջ ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում առկա սոցիալ-քաղաքական իրավիճակի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Գերմանական Süddeutsche Zeitung թերթը գրում է. «Գերմանիայի ազգային հավաքականը պատրաստվում է մարդու իրավունքների ծայրահեղ ծանր իրավիճակ ունեցող Ադրբեջանի հետ ֆուտբոլային խաղին: Ադրբեջանում բանտարկված մարդու իրավունքի պաշտպանների և լրագրողների թիվը հասել է կրիտիկական վիճակի: Ադրբեջանն ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշային ցուցակի` լրատվության և մտքի արտահայտման անազատության պատճառով չի համապատասխանում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլին մասնակցելու համար: Այն ցուցակում նույնիսկ հետ է «Եվրոպայի վերջին միապետ» համարվող Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսիայից: Ադրբեջանում անկախ մամուլ չկա, կամ անկախ մամուլի ներկայացուցիչները գործում են Ադրբեջանի սահմաններից դուրս, վերջին տարիներին մամուլի և խոսքի ազատության վիճակն ավելի է վատթարացել»:

Թերթում տեղ գտած հոդվածում ասվում է, որ Իլհամ Ալիևը կառավարման ավտորիտար համակարգում լուրջ դեր է կատարում: Բաքվում վերջին տարիներին անց են կացվում Եվրոպայի խաղերի և Ֆորմուլա 1-ի մրցաշարերը և դեռ տեղի կունենան նաև Եվրոպայի ֆուտբոլային առաջնության 2020-ի 3 խմբային հանդիպումները և քառորդ եզրափակչի հանդիպումները:

Ադրբեջանի վերաբերյալ հոդված է տպագրվել նաև գերմանական Spiegel թերթում, որում ասվում է. «Միջազգային հանրությունը խոսում է Ադրբեջանի հետ կապված երկու հարցերի շուրջ, որոնք են սպորտը և մարդու իրավունքները: Գերմանիայի հավաքականի Ադրբեջան հետ սպասվելիք առաջ այս երկու հարցերն օրակարգային են»:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) Բունդեսթագի խմբակցության մարդու իրավունքների գծով զեկուցող Ֆրանկ Շվաբը և նրա գործընկեր Միխայելա Էնգելմայերն էլ հանդես գալով համատեղ հայտարարությամբ` ասել են. « Մեր ազգային հավաքականը Բաքվում է, սպորտում ուշադիր եղեք մարդու իրավունքներին »:

Հոդվածում նշվում է նաև, որ Երկար տարիներ Ադրբեջանում իշխող ալիևյան ընտանիքը ցանկանում է այս խաղը օգտագործել իր քաղաքական շահերի համար:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա