1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում հասարակական զուգարաններում զուգարանի թղթի գողության դեմ պայքարի յուրօրինակ եղանակ են մշակել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:
Պեկինի Տյան Տյանի զբոսայգու խցիկներում տեղակայել են դեմքերի ճանաչման սարքեր: Մարդը պետք Է մոտենա տերմինալին եւ սքանավորի դեմքը, ինչից հետո կստանա 60 սանտիմետր զուգարանի թուղթ: Կրկին թուղթ կտրվի առաջին սքանավորումից սոսկ տասը րոպե հետո:
Քաղաքի իշխանությունները հարկադրված Էին նման միջոցների դիմել դիսպենսերների հետ մեկտեղ զուգարանի թղթի գողության հաճախացած դեպքերից հետո: Զբոսայգու աշխատողների խոսքով՝ երբեմն գլանափաթեթն սպառվում Էր 20 րոպեում: Սքաներների տեղակայումից հետո ընդամենը երեք օրում օգտագործվող թղթի քանակը հաջողվել Է կրճատել գրեթե հինգ անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: