Միջազգային

Թրամփի եւ Մերկելի հանդիպումը հետաձգվել Է եղանակի պատճառով

1 րոպեի ընթերցում

Թրամփի եւ Մերկելի հանդիպումը հետաձգվել Է եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը հետաձգվել Է մարտի 17-ին, ինչի պատճառը ձյան առատ տեղումներն են ԱՄՆ-ի արեւելյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց Է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք պայմանավորվել են անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել հանդիպումը, նոր ամսաթիվ նշելով մարտի 17-ը»,- հայտարարել Է Սփայսերը:

Նախապես երկու ղեկավարների հանդիպումը պլանավորված Էր մարտի 14-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում