Ադրբեջանի համար ռազմական գործողությունները ներքին տնտեսական խնդիրները լուծելու փորձեր են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփման գծում Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունը չի համապատասխանում ռազմական տրամաբանությանը: Այդ երկրի կողմից ռազմական հարձակումները պայմանավորված են ներքին քաղաքական գործոններով եւ ընթանում են դիվանագիտական օրացույցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի համար ռազմական գործողությունները ներքին տնտեսական խնդիրները լուծելու փորձեր են: «Նրա համար կարեւորը ոչ թե արդյունքն է, այլ ուղղակի հարձակումը»,-ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, թե միմիայն Ադրբեջանն է, որ հանդիսանում է տարածաշրջանային խաղաղության համար գլխավոր սպառնալիքը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը ցավալի համարեց այն հանգամանքը, որ ոչ ոք եւ ոչինչ չի կանգնեցնում Ադրբեջանին հերթական հարձակումը նախաձեռնելիս: «Այս անգործությունը եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշման բացակայությունը ավելի են սրում իրավիճակը: Ընդամենը մի երկիր կա, որը կարող է արագ արձագանքել Ադրբեջանի հերթական հարձակման դեպքում, եւ դա Ռուսաստանն է»,-հավելեց բանախոսը:

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, որ Ադրբեջանն ամեն անգամ բանակցությունները վարում է նախապայմանների լեզվով: «Այս իրավիճակը մեղմացնելու համար մեզ, նախ եւ առաջ, անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը, ինչպես նաեւ հզորացնել մեր բանակը»,-ասաց Գրիգորյանը:

Հայերեն English Русский

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26