Միջազգային

Բժիշկները մանրԷների միջոցով շագանակագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետ եղանակ են գտել

1 րոպեի ընթերցում

Բժիշկները մանրԷների միջոցով շագանակագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետ եղանակ են գտել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրաբույժները հայտնել են սկզբնական փուլում շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր արդյունավետ մեթոդի ստեղծման մասին: Այն ենթադրում Է լազերի միջոցով ուռուցքի հեռացում, ինչպես նաեւ հատուկ դեղ, որը պատրաստված Է խորջրյա մանրԷների հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մեթոդը թեստավորվել Է 413 տղամարդկանց վրա, նրանցից գրեթե կեսի մոտ լիովին անհետացել են քաղցկեղի հետքերը: Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Lancet Oncology հանդեսում:

Ըստ որում բուժման նոր մեթոդը չի առաջացնում կողմնակի ազդեցություններ: Ավանդական մեթոդները՝ վիրաբուժությունը եւ ճառագայթաբուժությունը, հաճախ հանգեցնում են իմպոտենցիայի եւ անմիզապահության:

Ամեն տարի Մեծ Բրիտանիայում մոտավորապես 46 հազար տղամարդու մոտ շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշում: Շուրջ 11 հազար տղամարդ Է մահանում դրանից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում