Ջո Բայդենն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ մտադիր Է մասնակցել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է The Hill-ը: Դա կլինի Սպիտակ տան աթոռն զբաղեցնելու նրա երրորդ փորձը:
Բայդենն իր որոշման մասին հայտարարել Է Կապիտոլիումում՝ պատասխանելով իր քաղաքական ապագայի վերաբերյալ լրագրողների հարցին: Պատասխանն այնպես Է նրանց զարմացրել, որ փոխնախագահին կրկին հարցրել են, թե նա կատակ չի անում արդյոք, իսկ նա տեւական դադարից հետո բացասական պատասխանել Է տվել՝ հավելելով, որ ճակատագիրն ամենաանկանխատեսելի կերպով պլաններին միջամտելու սովորություն ունի:
2020 թվականին Բայդենը կլինի 78 տարեկան, այնպես որ եթե նա շահի ընտրությունները, ապա կդառնա ամենածեր նախագահն ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում՝ այդ կոչումը խլելով 70-ամյա Թրամփից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: