Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Այնճարի հայության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը դեկտեմբերի 1-ին ընդունել է Լիբանանի Այնճար քաղաքի հայության պատվիրակությանը, որը եկել էր շնորհավորելու Նորին Սրբության ընտրության եւ օծման 20-րդ տարեդարձը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հինգշաբթի, 1 Դեկտեմբեր 2016-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Վեհարանի Դահլիճին մէջ ընդունեց այցելութիւնը Այնճարի հայութիւնը ներկայացնող պատուիրակութիւնը։

Շուրջ երեսուն հոգիներէ բաղկացած պատուիրակութեան մաս կը կազմէին երեք համայնքներու հոգեւոր պետերը, թաղականութեան ու հոգաբարձութեան ներկայացուցիչները, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կոմիտէն ինչպէս նաեւ բարեսիրական ու համայնքային քոյր կազմակերպութիւններու ներկայացուցիչները։ Պատուիրակութիւնը եկած էր շնորհաւորելու Նորին Սրբութեան ընտրութեան եւ օծման 20-րդ տարեդարձը։

Պատուիրակութեան անունով խօսք առաւ Այնճարի Քաղաքապետ Տիար Վարդգէս Խօշեան։ Ան ողջունեց Վեհափառ Հայրապետին ընտրութեան ու օծման 20-րդ տարեդարձը, ընդգծելով վերջին երկու տասնամեակներուն Նորին Սրբութեան կատարած իրագործումները մեր եկեղեցւոյ ու ժողովուրդին հաւաքական կեանքի զանազան մարզերէն ներս, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական ու միջ-կրօնական յարաբերութեանց ծիրէն ներս։

Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը յայտնելէ ետք եղած բարեմաղթութիւններուն, շեշտեց Այնճարի իւրայատուկ կարեւորութիւնը Լիբանանի հայութեան կեանքէն ներս։ Նորին Սրբութիւնը Այնճարը նկատեց՝ «Փոքր Հայաստան» ուր մեր հոգեւոր, ազգային ու մշակութային արժէքներն ու աւանդութիւնները միշտ մնացած են անվթար ու կենսունակ։ Նորին Սրբութիւնը շեշտեց Այնճարի հայկական դիմագիծը առողջ պահելու հրամայականը»։

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի