Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի կապակցությամբ Լիբանանում կազմակերպվել է պաշտոնական ընթրիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի, ինչպես նաեւ Ազգային Միացյալ վարժարանի բացման կապակցությամբ Լիբանանում կազմակերպվել էր պաշտոնական ընթրիք ազգային, կրոնական, քաղաքական ոլորտի ներկայացուցիչների, բարերարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Լիբանանի «Ազդակ» օրաթերթը:

Ճաշկերույթը մեկնարկել է Լիբանանի եւ Հայաստանի քայլերգերի ունկնդրությամբ, որից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել Ազգային Միացյալ վարժարանի տնօրեն Թալին Հավաթեան-Մարտիրոսեանը` անդրադառնալով հայ համայնքի կազմավորման ընթացքին, հայկական դպրոցների կառուցմանը, Լիբանանի տնտեսական դժվար վիճակի պարագայում գործող վարժարանին: Նա ընդգծել է, որ վարժարանը շարունակելու է գործել շնորհիվ հայկական վարժարանի նկատմամբ հավատ ունեցող բարերարների:

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հաստատել է, որ Լիբանանի հայ համայնքը լիովին կենսունակ է, շարունակում է իր ազգային եւ կրթական գործունեության զարգացումը:

Նա կարեւորել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գործունեության երկու կարեւոր կողմերը` նրա ներդրումը միջազգային մակարդակով աստվածաբանական երկխոսության մեջ, մասնակցությունն ու հեղինակությունը Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի կազմում եւ նրա գահակալության 20-ամյակը, որը համընկնում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 25-ամյա անկախությանը:

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր խոսքում շեշտը դրել է նվիրելու կարեւորության վրա` վերհիշելով այն, որ երբ Ցեղասպանությունից փախած հայությունը հասավ Լիբանան, ծանր պայմաններում հավաքած գումարներով կառուցեց եկեղեցի, դպրոց եւ ակումբ:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո