Life

«Точь-в-точь» նախագծում ստիպեցին ոուսական ժյուրիին հիացական արտահայտվել Սերժ Թանկյանի և Շառլ Ազնավուրի մասին

2 րոպեի ընթերցում

 «Точь-в-точь» նախագծում ստիպեցին ոուսական ժյուրիին հիացական արտահայտվել Սերժ Թանկյանի և Շառլ Ազնավուրի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Точь-в-точь» նախագծում մասնակիցներից Նիկիտա Պրեսնյակովը նմանակել է Սերժ Թանկյանին` կատարելով «Chop Suey» երգը: Նիկիտա Պրեսնյակովի կատարումը հիացրել է ժյուրիին: Ժյուրիի անդամները Նիկիտա Պրեսնյակովի կատարմանը տվեցին ամենաբարձր 5 միավորը:

Դերասան Դմիտրի Դյուժևը նշեց, որ Նիկիտան նմանակման համար բավական հետաքրքիր կերպարային ընտրություն է կատարել: Ըստ նրա` Սերժ Թանկյանը միշտ առանձնացել է իր վառ կատարմամբ` ներկայացնելով ներաշխարհը:

«Սերժ Թանկյանը բարձր գնահատանքի է արժանի, նրա խմբի թողարկած ձայնասկավառակներից մեկը աշխարհում վաճառվել է 20 մլն օրինակով: Դա խոսում է երկրպագուների մեծ բանակ ունենալու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դմիտրի Դյուժևը:

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Բոյարսկին, բարձր գնահատելով Նիկիտա Պրեսնյակովի կատարումը, նշեց, որ այս կերպարն իր համար բացահայտում է:

«Նախ կցանկանայի ասել, որ Նիկիտան այնպիսի տաղանդով է օժտված, որ ցանակացած իր առջև դրված այսպիսի խնդիր բարձր մակարդակով է լուծում: Ինչ վերաբերում է Սերժ Թանկյանին, ապա ասեմ, որ ինձ համար նրան և աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին կարելի է դիտարկել մեկ հարթության մեջ»,-ասաց Միխայիլ Բոյարսկին:

Ժյուրիի անդամ Լյուբով Կազարնովսկայան Պրեսնյակովին խորհուրդ տվեց այնպես սիրել սեփական երկիրն ու մշակույթը, որքան System of a Down-ի տղաները, ովքեր չնայած իրենց երգացանկին բնորոշ կոշտ արտահայտչաձևին` հոգով շատ նուրբ են:

System of a Down-ը խումբը ստեղծվել է 1994 թ. Լոս-Անջելեսում: Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բաս կիթառ):

Նրանք ընտրել են System of a Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims of a Down:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում