Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով զբաղվող իրավաբանի հետ հանդիպում է ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադա կատարած այցի շրջանակներում Մոնթրեալում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական խնդրով ներգրավված իրավաբանական խմբի գլխավոր պատասխանատու դոկտոր Փայամ Ախավանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանից, հանդիպմանը ներկա էին նաև կաթողիկոսության կենտրոնական վարչության անդամ իրավաբան Վահէ Եագուպեան, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Հայ Դատի հարցերի պատասխանատու Յակոբ Տէր Խաչատուրեանը և կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տեր Յուսիկ վարդապետ Մարտիրոսեանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի հարցով դատական գործընթացին առնչվող հարցեր, դրանց իրավական և պատմական ասպեկտներով:

Հոկտեմբերի 21-ին Ժնևում նախատեսված է նշված հարցով հանձնախմբի հերթական հանդիպում, որին կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ օտարազգի մասնագետները:

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի