Արամ Ա-ն այցելել է կարիքավոր և ծնողազուրկ երեխաների «Թռչնոց բույն»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է կաթողիկոսարանի հովանու տակ գործող «Թռչնոց բույն» հաստատություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կաթողիկոսարանից, Վեհափառ Հայրապետը հանդիպել է հաստատության տնօրինության հետ և ծանոթացել է դրա գործունեությանն ու ապագա ծրագրերին:

Արամ Ա-ն այցելել է «Թռչնոց բույն»-ի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան: Նորին Սրբության այցելությունը զուգադիպել է թանգարանի պաշտոնական բացման առաջին ամյակին։ Նա մեծ գոհունակությամբ լսել է պատասխանատուների ներկայացրած առաջին տարվա ամփոփ զեկույցը և բարձր գնահատել տարվող աշխատանքը։

Այցելության ավարտին կաթողիկոսարանի «Կիլիկիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Արամ Ա-ն նշել է, որ «Թռչնոց բույն»-ի անցյալը ծանոթ է հայ ժողովրդի զավակներին, քանի որ Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր որբեր այստեղ են ապրել ու դաստիարակություն ստացել: «Այսօր ևս կարևոր առաքելության է կոչված «Թռչնոց բույն»-ը։ Այս նվիրական հաստատությունը պատսպարում է ամենից շատ խնամքի կարիքը ունեցող մեր ժողովրդի զավակներին՝ որբերին և կարիքավոր ու ծնողազուրկ երեխաներին։ Հետևաբար, սփյուռքի մեր զավակները պետք է շարունակեն նյութապես նեցուկ լինել այս հաստատությանը»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանին` նա նշել է. «Ահավասիկ նվիրական կառույց է: Ուրախությամբ ու արդար հպարտությամբ կցանկանայի հաստատել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամենակարևոր ձեռնարկներից մեկը եղավ այս թանգարանի հիմնումը, ինչը հնարավոր դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բարերարներ տեր և տիկին Ալեքքո և Անի Պեզիքյանների իշխանական բարերարությունը: Այս թանգարանը սովորական թանգարան չէ, այն վկայարան է: Ուրախ ենք տեղեկանալ, որ թանգարանը մեկ տարվա ընթացքում 7 հազար հայ և օտար այցելուներ է ունեցել»։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո