Միջին Արևելքն առանց քրիստոնյա կենտրոնի մեծ կորուստ կունենա. Արամ Ա.

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա այցով Լիբանանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոյը հանդիպել է Լիբանանի քրիստոնյա համայնքի հոգևոր առաջնորդների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետը և Լիբանանի թեմի առաջնորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից:

Ժան Մարկ Էյրոյը նշել է, որ Ֆրանսիան ամուր կապի մեջ է Լիբանանի հետ: Նախարարը իր գոհունակությունն է հայտնել այն մասին, որ Լիբանանը կարողացել է զերծ մնալ հնարավոր վտանգներից: Նա կարևորել է քրիստոնյա համայնքների ավելի ազդեցիկ մասնակցությունը Լիբանանի քաղաքական կյանքին:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում անդրադարձել է Միջին Արևելքում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ Միջին Արևելքում միշտ եղել և ակտիվ գործունեություն են ծավալել քրիստոնեական կենտրոններ, եկեղեցիներ, համայնքներ:

«Այսօր Միջին Արևելքում քրիստոնեությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Տնտեսական տագնապը, անապահով պայմանները, ահաբեկչությունը և արտագաղթը սկսել են լուրջ հետևանքներ ունենալ: Այս իրավիճակը միայն քրիստոնյաների մտահոգությունը չէ, այն պետք է նաև դառնա արաբական աշխարհի ու Եվրոպայի մտահոգությունը: Միջին Արևելքն առանց քրիստոնյա կենտրոնի ներկայության մեծ կորուստ կունենա: Ավելին` քրիստոնյա-իսլամ գոյակցության բացակայությունը աշխարհի այդ մասը կվերածի ծայրահեղականության կենտրոնի: Մտահոգիչ երևույթ, որի գործնական արտահայտությունն արդեն տեսնում ենք»,-ասել է Արամ Ա-ն: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ Ֆրանսիան իր արտաքին քաղաքական գործընթացներում հաճախ կհիշատակի այս հարցը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո