Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է, որ կդրվի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրեն վերապահված լիազորություններով կդնի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդԱրամարքեպիսկոպոսԱթեշյանին կարգալույծ անելու հարցը՝ Թուրքիայի նախագահին ուղղված խայտառակ նամակի համար: Ազգային ժողովի նիստի ընթացքում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Աթեշյանի արարքն ազգային, պետական դավաճանություն է, որից պետք է անհապաղ հետևություններ արվեն: «Սա պետական ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից: Մենք ակնկալում ենք, որԱմենայն Հայոց կաթողիկոսն իրեն վերապահված լիազորություններով դնի Արամ Աթեշյանին կարգալույց անելու հարցը: Երեկ երեկոյան ինձ այս հարցով դիմել են Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ սա պետք է լինի համայն հայության խնդիրը: «Որովհետև նման անբարո, խայտառակ նամակ, որը հղել է արքեպիսկոպոսը Թուրքիայի նախագահին: Դա մեր բոլորի ամոթն է և դրանից պիտի արվեն շատ արագ հետևություններ:

Հունիսի 7-ին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը բաց նամակ է հրապարակել` ուղղված Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպսիկոպոս Աթեշյանին` կապված վերջինիս կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի հետ: «Ակոս»-ի խմբագրակազմը հայտնել է, որ իրենք մեծ բարկությամբ են ընթերցել Աթեշյանի նամակը, որտեղ պատրիարքական փոխանորդը Էրդողանին հայտնել էր, թե իբր Թուրքիայի հայ համայնքը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը մեծ ցավով է ընդունել:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո