Միջազգային

ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Աֆրիկայի տասը երկրներ վարժանքներ կանցկացնեն Միջերկրական ծովում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Աֆրիկայի տասը երկրներ վարժանքներ կանցկացնեն Միջերկրական ծովում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ու Աֆրիկայի տասը երկրներ մայիսի 17-ից մինչեւ 27-ը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) վեցերորդ նավատորմի մամուլի ծառայության՝ մայիսի 12-ին տարածված հայտարարության մեջ:

«Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի երկրների ՌԾՈւ-ները կմասնակցեն Phoenix Express 10-րդ զորավարժություններին,-նշվում Է հայտարարության մեջ:-11 մասնակից երկրների թվում են՝ Ալժիրը, Հունաստանը, Եգիպտոսը, Իսպանիան, Իտալիան, Մավրիտանիան, Մարոկկոն, Մալթան, Թունիսը, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները: Վարժանքները կանցկացվեն մայիսի 17-ից 27-ը»:

Ռազմածովային ուժերի գործողությունները նպատակամղված կլինեն «տարածաշրջանային համագործակցության մակարդակի բարձրացմանը, տեղեկատվության փոխանակման եւ անվտանգության պրակտիկայի ծավալմանը»: «Վարժանքներն ակտիվացնում են Միջերկրական ծովում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը»,-նշել են մամուլի ծառայությունում:

Տակտիկական վարժանքների գլխավոր խնդիրներից մեկը կդառնա «ոչ լեգիտիմ միգրացիայի, անօրինական առեւտրի եւ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման համար նյութերի տեղափոխման կասեցումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում