Գերմանացի մտավորականները Մերկելին հորդորել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի մտավորականները, որոնց շարքում է նաև ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, բաց նամակ են հրապարակել` ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին, որով նրան հորդորում են հունիսի 2-ի բանաձևով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական «Die Zeit» պարբերականը:

Նամակում մտավորականները հորդորել են «հստակ դիրքորոշում ցուցաբերել հունիսի 2-ին և հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքը կոչել իր անունով` ցեղասպանություն»: «Պատկերացրեք` ապրում եք Գերմանիայում, որտեղ Հոլոքոստը ժխտվում է. արդյոք դա չէ՞ր դիտարկվի որպես հանցանքի շարունակություն»,- նշել են մտավորականները:

«Մենք հորդորում ենք Ձեզ կանգնել եվրոպական հիմնարար արժեքների կողքին և հստակություն մտցնել բառապաշարում: Հայոց ցեղասպանության ժխտումը ներկայում հիմք է հանդիսանում նոր բռնությունների համար: 1915 թվականին հայերն ահաբեկիչ էին անվանվում, նրանց գույքը խլվեց, իսկ հիմա` միայն 2015 թվականին Թուրքիայում պաշտոնապես ավելի քան 5 հազար քուրդ է սպանվել, ովքեր մեղադրվում էին ահաբեկիչ լինելու մեջ: Այս ամենը հնարավոր է դարձել, քանի որ Թուրքիան պարբերաբար հրաժարվում է առերեսվել իր պատմության հետ, իսկ նրա` անցյալում, ինչպես նաև ներկայում կատարած գործողություները միջազգային հանրության կողմից որևէ պատասխանի չեն արժանանում»,- նշել են մտավորականները` ընդգծելով, որ Բունդեսթագն ու դրան նախորդած կառույցները Հայոց ցեղասպանության հարցում ավելի քան 100 տարի լռություն են պահպանել:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին