Միջազգային

Բարաք Օբաման ժամանել Է Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

Բարաք Օբաման ժամանել Է Սաուդյան Արաբիա

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 20-ին ժամանել Է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ մասնակցելու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ մտնող վեց երկրների ղեկավարների հետ հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP-ն:

Մինչ այդ Էր Ռիադ են ժամանել արաբական միապետությունների ղեկավարները:

Ինչպես սպասվում Է, ԱՄՆ-ի ղեկավարը Պարսից ծոցի իր գործընկերների հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերը, Իրանի հետ հարաբերությունները, համագործակցությունը տարբեր բնագավառներում՝ որպես Քեմպ Դեւիդի գագաթնաժողովի շարունակություն, որը տեղ Է ունեցել 2015 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում