Ադրբեջանի ցեղասպան ու բարաբարոս թուրքի դիմաց միայն հայոց բանակը չէ, ողջ հայ ժողովուրդն է. Արամ Ա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերոս տղաներն իրենց արյունով են շաղախել Արցախի սրբազան հողն ու հայ ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին ասել, որ աշխարհի վրա ոչ մի ուժ չի կարող Արցախը, մեր իրավունքները մեզանից խլել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սրանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն ԿիլիկիոԱրամ Առաջին կաթողիկոսի խոսքերն են, որոնք նա ասել է կաթողիկոսություն վերադառնալուց հետո նկարահանված տեսանյութում` ուղղված աշխարհասփյուռ հայերին: «Երեկ գիշեր վերադարձա Արցախից` ինձ հետ բերելով վստահությունը, որ Արցախը ազատ, անկախ ու հզոր Արցախ է` իր ամուր ոգով, տոկուն վճռականությամբ, իր խոր հավատքով ու անխախտելի մարտունակությամբ: Արցախում մեր ժողովրդի զավակներին ասացի` մենք ձեզ հետ ենք, մենք Արցախի հայոց բանակի հետ ենք, մեր արի տղաների հետ ենք, ովքեր իրենց արյունը թափեցին Արցախի պաշտպանության ու անկախության համար: Մեր տղաներն իրենց արյունով վկայեցին, որ Արցախը միայն հայ ժողովրդին է պատկանում: Հերոս տղաներն իրենց արյունով շաղախեցին Արցախի սրբազան հողն ու հայ ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին ասացին, որ աշխարհի վրա ոչ մի ուժ չի կարող Արցախը, մեր իրավունքները մեզանից խլել:

Արցախում մեր ժողովրդի ներկայությամբ, իմ խոսքը ուղղելով Ադրբեջանի ցեղասպան ու բարաբարոս թուրքին, ասացի, որ իր դիմաց միայն հայոց բանակը չէ, իր դիմաց ամբողջ հայ ժողովուրդն է: Հայ ժողովուրդը բանակի է վերածվել, և աշխարհում ինչպես այսօր, այնպես էլ անցյալում, ոչ մի ուժ չի կարողացել մեր ժողովրդի տոկունությունը խախտել: Աննվաճ, ազատության, խաղաղության, անկախության համար կռվելու մեր կամքը նվաճել:

Այսօր Արցախը մեզ է կանչում ինչպես մեր երգի մեջ ենք ասում, որոնք այսօր պատգամի վերածված հնչում են ու պիտի հնչեն մեր ժողովրդի կյանքից ներս: «Հայեր միացեք, միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք»: Այս է պատգամը Արցախի, լսենք այս պատգամը ու այս պատգամի ոգիով, հավատքով մասնակից դառնանք Արցախի պաշտպանությանը, Արցախի առավել տոկունության ու վճռականության մեր համահայկական պայքարին»,-ասում է Արամ Ա-ն:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո