Արցախ

Արամ Ա կաթողիկոսը և Արայիկ Հարությունյանը քննարկել են Ղարաբաղի եւ Սփյուռքի գործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը և Արայիկ Հարությունյանը քննարկել են Ղարաբաղի եւ Սփյուռքի գործակցության  հարցեր

ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյան եւ նրան ընկերակցող ղարաբաղյան պատվիրակությունը մարտի 15-ին այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղի եւ Սփյուռքի գործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ներառյալ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից նախաձեռնված Նոր Կիլիկիա գյուղի վերաշինության ընթացքը։ Նորին Սրբությունը շեշտել է Ղարաբաղի տնտեսական բարելավման եւ հզորացման նպաստող ծրագրերին Սփյուռքի ավելի գործուն մասնակցության հրամայականը։ Ապա, վարչապետը եղել է Վեհափառ Հայրապետի ճաշի հյուրը։

Մարտի 13-ին Արայիկ Հարությունյանը Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում ներկա է գտնվել Ս. եւ Անմահ Պատարագին եւ մասնակցել Ուխտի օրվա թափորին։ Եկեղեցական արարողության ավարտին Նորին Սրբությունը ընդունել է ԼՂՀ վարչապետին ու պատուիրակությանը Վեհարանի դահլիճում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում