Միջազգային

ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների հետևանքով մահացել է ութ մարդ

1 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների հետևանքով մահացել է ութ մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Արևելյան ափին ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ քաղաքացիները զոհվել են վատ եղանակային պայմանների և ճանապարհներին առաջացած մերկասառույցի հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից:

Միացյալ Նահանգների Արևելյան ափի արդեն 11 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Հունվարի 22-ին և 23-ին չեղյալ են հայտարարվել ինքնաթիռների ավելի քան 7100 չվերթներ: Հյուսիսային Կարոլինայում և մայրաքաղաք Վաշինգտոնում օրվա երկրորդ կեսից փակված են խոշոր օդանավակայանները: Մայրաքաղաքում մինչև հունվարի 25-ը դադարեցվել է հասարակական տրանսպորտի շարժը: Ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում են հազարավոր մեքենաներ: Առատ տեղումների հետևանքով Վիրջինիայում գրանցվել է ավելի քան 900 ճանապարհատրանսպորտային պատահար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում