Արամ Առաջինը Լիբանանում ընդունել է օտարերկրյա ուսանողների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հունվարի 21-ին ընդունել է ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի և Շվեցարիայի տարբեր համալսարանների աստվածաբանության ուսանողներին, ովքեր այցելել էին Լիբանան Միջին Արևելքի եկեղեցիներին ծանոթանալու նպատակով: Ուսանողների կողքին հանդիպմանը ներկա էին նրանց դասախոսները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:

Վեհափառ Հայրապետը հանդիպման ընթացքում պատմական ակնարկ է կատարել Միջին Արևելքի վերաբերյալ և անդրադարձել միաստվածության կրոններին և դրանց կապին տարածաշրջանի հետ: Այս համատեքստում նա ընդգծել է քրիստոնեություն-իսլամ երկխոսության և համագոյակցության կարևորությունը: Նորին Սրբությունը լայնորեն ներկայացրել է Հայ եկեղեցին` դրվածքն ու աստվածաբանությունը, ինչպես նաև անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ունեցած կարևոր դերակատարությանը շրջանի և միջեկեղեցական շարժումներում:

Ավարտին Արամ Առաջինը պարզաբանող հայտարարություններ է տվել իրեն ուղղված աստվածաբանական, միջեկեղեցական և պատմական հարցերին:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո