Միջազգային

Տոկիոյում նորմայից տաք եղանակով պայմանավորված գրիպի համաճարակը սկսվել է սովորականից ուշ

1 րոպեի ընթերցում

Տոկիոյում նորմայից տաք եղանակով պայմանավորված գրիպի համաճարակը սկսվել է սովորականից ուշ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական մայրաքաղաքի բժշկական հաստատությունները հայտարարել են, որ սկսվել է գրիպի տարեկան համաճարակը: Ըստ NHK հեռուստաալիքի, անսովոր տաք եղանակի շնորհիվ, երկրում, վերջին 4 տարիների ընթացքում, առաջին անգամ համաճարակն սկսվել է հունվարի կեսերին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Տասս» գործակալությունը:

Գրիպի ալիքը Տոկիոյում սովորաբար սկսվում է դեկտեմբերից-մարտն ընկած ժամանակահատվածում: Սակայն այս տարի ջերմ եղանակային պայմանների շնորհիվ գրիպն սկսվել է զգալիորեն ուշ: Բժիշկների խոսքով՝ Տոկիոյում հայտնաբերվել են 45 հաստատություններ, որտեղ գրիպով հիվանդ է մի քանի մարդ: Հաստատությունների թվում են պետական և հասրարակական ինստիտուները, ինչպես նաև դպրոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում