Արեւմտյան Աֆրիկայի ավելի քան 10 հազար բնակիչներ բուժվել են Էբոլայից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայի ավելի քան 10 հազար բնակիչներ հաղթահարել են Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը եւ աջակցության կարիք ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունվարի 13-ին հայտարարել Է Գլխավոր ասամբլեայի նիստում, որը նվիրված Էր վտանգավոր տենդի համաճարակի դեմ պայքարի առաջընթացին:

«Արեւմտյան Աֆրիկայի ավելի քան 10 հազար բնակիչներ հաղթահարել են Էբոլա վիրուսը: Նրանք կարիք ունեն համալիր աջակցության, որը թույլ կտա ապահովել նրանց առողջությունը եւ բարեկեցությունը: Մենք պետք Է հոգ տանենք կենդանի մնացածների, այրիների, որբերի, ինչպես նաեւ բնակչության մյուս խոցելի խմբերի մասին»,-ասել Է գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ 2014 թվականի փետրվարին համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ տարածաշրջանը կանգնած Է վիրուսի փոխանցման լիակատար ավարտի մասին հայտարարելու շեմին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի հետեւանքով զոհվել Է ավելի քան 11 հազար մարդ: Զոհերի մեծ մասը բաժին Է ընկել երեք երկրների՝ Գվինեային, Սիեռա Լեոնեին եւ Լիբերիային: Ինչպես դեկտեմբերին հաղորդել Է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), մահացու վտանգավոր վիրուսի բռնկումը որբ Է թողել 22 հազար երեխաների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում