Արեւմտյան Աֆրիկայում 22 հազար երեխաներ են որբացել Էբոլա տենդի համաճարակի պատճառով. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի պատճառով Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում որբացել են 22 հազար երեխաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

«Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում ավելի քան 22 հազար երեխաներ զրկվել են ծնողներից մեկից կամ երկուսից: Նրանք հոգեկան խանգարում են ունեցել եւ վտարված վիճակում են հայտնվել իրենց համայնքներում: Հազարավոր աղջիկների ու տղաների համար համաճարակն այսօր էլ չի ավարտվել: Այն նրանց կհետապնդի ողջ կյանքի ընթացքում: Եկեք աջակցենք նրանց»,- ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեջբերել է Գվինեայում իր ներկայացուցիչ Մոհամեդ աղ Այոյիի խոսքը: Հիմնադրամի տվյալներով՝ միայն Գվինեայում որբացել է 6,2 հազար երեխա:Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 29-ին Գվինեան ազատ Է հայտարարել Էբոլա տենդից:

Ինչպես նշում Է կազմակերպությունը, 42 օր (երկու ինկուբացիոն շրջան) Է անցել այն պահից, երբ Գվինեայում վերջին հիվանդացածի կրկնական անալիզների արդյունքները բացասական ստացվեցին: Եվ այժմ երկրում սկսվում Է 90-օրյա դիտարկման ժամանակաշրջանը, որի ընթացքում հիվանդանալու ցանկացած նոր դեպք պետք Է առավելագույնս արագ հայտնաբերվի, որպեսզի կանխվի վիրուսի տարածումը:Գվինեայում եւ նրա հարեւան արեւմտաաֆրիկյան երկրներում 2014 թվականի փետրվարին Էբոլա հիմոռագիկ տենդի համաճարակ Է սկսվել: ԱՀԿ-ի տվյալներով՝ Էբոլայով վարակվել Է գրեթե 28 հազար մարդ, մահացել են 11 հազարից ավելի բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում