Աֆրիկայի միլիոնից ավելի երեխաներ դպրոց չեն հաճախում ահաբեկիչների պատճառով. ՅՈՒՆԻՍԵՖ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում եւ հարեւան երկրներում ավելի քան 1 մլն երեխա դպրոցական կրթություն չի ստանում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ակտիվության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին:

«Որքան նրանք ավելի երկար չեն հաճախում դպրոց, այնքան նրանց համար ավելի մեծ Է բռնության, առեւանգման եւ զինված խմբավորումների շարքերում հավաքագրվելու վտանգը»,-գործակալությունը մեջբերում Է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն Մանուել Ֆոնտենի խոսքը:

Նիգերիայում, Կամերունում, Չադում եւ Նիգերում փակվել Է ավելի քան երկու հազար դպրոց, զինյալները հարձակումներ են կատարում հարյուրավոր դպրոցների վրա:

Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուհարիի կարգադրության համաձայն՝ «Բոկո Հարամ»-ի զինյալների դեմ ռազմական գործողությունները պետք Է ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակով ավարտվեն մինչեւ ամսվա վերջը: Ինչպես նշում Է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նույնիսկ գործողությունների հաջողության դեպքում երկրի իշխանություններին հարկ կլինի պայքարել սոցիալական այն խնդիրների դեմ, որոնք ի հայտ կգան աճող սերնդի դպրոցական կրթություն չստանալու հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում