Արամ Ա կաթողիկոսը բացել է ՀԵՀՈՄ-ի կազմակերպած ամանորյա տոնավաճառ-ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի ձեռամբ դեկտեմբերի 11-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի է ունեցել Հայ Եկեղեցու համալսարանական ուսանողների միության (ՀԵՀՈՄ) կազմակերպած Նոր տարվա ցուցահանդես-տոնավաճառի բացումը: Ցուցադրության ու վաճառքի համար ներկայացվել են հայկական արվեստի գործեր, ամանորյա զարդարանքներ, հայկական ուտեստներ, գինիներ եւ կոնյակներ, մրգեր, ձեռագործներ, տնային գործնական պիտույքներ եւ այլ զարդեղեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի դիվանից, բացման հանդիսությունն սկսվել է բարեգործական աշխատանքի գծով ՀԵՀՈՄ-ի պատրաստած տեսերիզի ցուցադրությամբ, այնուհետև հայերենով բացման խոսք է ասել ՀԵՀՈՄ-ի ատենապետ Հովիկ Հակոբյանը, իսկ արաբերենով՝ Սինթիա Արաբկիրլյանը: Նրանք շեշտել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից երիտասարդության հանդեպ ունեցած վստահությունը, ինչպես նաեւ այս ամանորյա ձեռնարկի բարեգործական բնույթի կարեւորությունը:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության մեջ ՀԵՀՈՄ-ի ունեցած դերին ու աշխույժ գործունեությանը եւ ապա կոչ ուղղել ներկաներին, որ զորավիգ կանգնեն լիբանանահայ բոլոր երիտասարդական միություններին ու քաջալերեն դրանց կողմից կատարված ազգանվեր ծառայությունները: Նորին Սրբությունն իր գնահատական խոսքն է ուղղել ՀԵՀՈՄ-ին եւ ներկաներին քաջալերել, որ մասնակից դառնան իրենց կատարած բարեգործական աշխատանքին:

Ցուցահանդես-տոնավաճառի գլխավոր նպատակն է կարիքավոր ընտանիքներին օժանդակելը եւ Նոր տարվա ուրախությանը բաժնեկից դարձնելը: Այս առումով տոնավաճառի մուտքին զետեղվել են երկու խոշոր տուփեր, որոնց մեջ ժողովուրդն իր սրտաբուխ նվերն (ուտեստեղեն եւ խաղալիք) է լցնում, եւ այդ բոլորը, հավաքվելով, բաշխվելու է մեր ժողովուրդի կարիքավոր ընտանիքներին:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո