Միջազգային

Կլիմայի շուրջ փարիզյան խորհրդաժողովի երկրորդ օրը նվիրված կլինի Աֆրիկային

1 րոպեի ընթերցում

Կլիմայի շուրջ փարիզյան խորհրդաժողովի երկրորդ օրը նվիրված կլինի Աֆրիկային

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխման հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովը դեկտեմբերի 1-ին կշարունակի աշխատանքը Փարիզի Լե Բուրժե արվարձանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գլոբալ համաժողովի երկրորդ օրը նվիրված կլինի Աֆրիկային: Աֆրիկյան մայրցամաքի բնապահպանական խնդիրներին նվիրված բանավեճերին կմասնակցեն երկու տասնյակից ավելի պետությունների ղեկավարներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը կգլխավորի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Այս գագաթնաժողովի նպատակն աֆրիկյան երկրների կողմից առաջարկվող լուծումները կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շուրջ բանակցությունների կենտրոնում դնելն է,- նշում են միջոցառման կազմակերպիչները:

ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովը Փարիզում կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 11-ը: Դրա արդյունքում սպասվում է նոր համաձայնագրի ստորագրում, որը կապահովի կլիմայական համակարգի բեռնվածության նվազեցմանն ուղղված միջազգային ջանքերի համախմբումը եւ 2020 թվականից հետո կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում