Ամերիկյան ակումբի հետ հանդիպումը կարող էր այլ ելք ունենալ. Արայիկ Բաղդադյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ամփոփեց աշխարհի ակումբային առաջնությունը:

«Վիճակահանության արդյունքում` Բուլղարիայի, Ղրղզստանի և Վրաստանի ակումբների հետ հայտնվել էինք «C» խմբում: Հաջորդ փուլ էին դուրս գալիս միայն առաջին տեղ գրաված ակումբները: Առավելության հասանք ղրղզների, բուլղարների և վրացիների նկատմամբ: Վերջիններիս հետ հանդիպումներն ավարտվել էին 4:4, սակայն մենք միավորների բացահայտ առավելություն ունեինք և խմբից դուրս եկանք առաջին տեղով: Կիսաեզրափակչում ամերիկյան ակումբին պարտվեցինք 6:2 հաշվով, բայց ընդհանուր հաշիվը կարող էր այլ լինել: Բանն այն է, որ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հաղթում էր ամերիկացի ըմբիշին 6:2 հաշվով, բայց, անակնկալ կերպով պարտվեց: Ցավալի վնասվածք ստացավ 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը, ով երեք գեղեցիկ հաղթանակ տոնելուց հետո վնասեց ձեռքը և մենք ստիպված եղանք հանել նրան հետագա պայքարից: Այդ պատճառով էլ պարտություն գրանցվեց 70 կգ քաշում: Բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեցինք 1:7 հաշվով «Քեֆայաթի»-ին: Միակ հաղթանակը տարավ Գառնիկ Մնացականյանը: Ինչ վերաբերում է մարզիկների ելույթներին` գոհ եմ Գառնիկ Մնացականյանից (57 կգ), Վալտեր Մարգարյանից (57 կգ) և Վալոդյա Ֆրանգուլյանից (65 կգ): Դժգոհ եմ Երվանդ Թադևոսյանից (61 կգ) և Վարուժան Կաջոյանից (74 կգ): Մյուս ըմբիշների ելույթները նորմալ եմ գնահատում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասաց Բաղդադյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կայացել էր նոյեմբերի 26-27-ը, մասնակցում էին 15 ակումբ` Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Հայաստանից, Հունգարիայից , Ղրղզստանից, Մոնղոլիայից, Վրաստանից, Լատինական Ամերիկայից և չորս թիմ Իրանից: Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էր իրանական «Քեֆայաթի»-ին:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում