Վրաստանում շուրջ 50 հազար ընտանիք առանց Էլեկտրականության Է մնացել եղանակի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արեւմտյան մասում շուրջ 50 հազար ընտանիքներ լույս նոյեմբերի 12-ի գիշերը առանց Էլեկտրականության են մնացել տեղատարափ անձրեւի, քամու ու ձյան պատճառով, նաեւ հորդառատ անձրեւները հեղեղել են ճանապարհները եւ շենքերի առաջին հարկերը, տապալել բազմաթիվ ծառեր, լույս նոյեմբերի 13-ի գիշերը օդերեւութաբանները փոթորիկ են կանխատեսում Թբիլիսիում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Energo-Pro Georgia ընկերության տվյալներին, որը ԷլեկտրաԷներգիայով ապահովում Է երկրի տարածքի 70 տոկոսը, «ընկերության տեխնիկական ծառայության ակտիվ աշխատանքների շնորհիվ հինգշաբթի առավոտյան վերականգնվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը բաժանորդների մի մասին»:

Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Չխարա գետի վարարման պատճառով երթեւեկությունը կաթվածահար վիճակում Է Զեստափոնի-Քութայիս ավտոմայրուղում: Ավտոմոբիլային երթեւեկությունը դժվարացած Է նաեւ Կազբեգիում, Ռուսաստանի հետ սահմանում՝ «Լարս» հսկիչ-անցակետի մոտ, որտեղ ճանապարհները ծածկված են ձյունով:

Վրացական հեռուստաալիքների տվյալներով՝ բնակելի շենքերի առաջին հարկերը հեղեղվել են Սամտրեդիայում եւ Քութայիսում, ուժգին քամին ծառեր Է տապալել Բաթում, Քոբուլեթ եւ Ուրեկի ափամերձ քաղաքներում: Օդերեւութաբանները երկրի ամբողջ տարածքում անկայուն եղանակ են կանխատեսում շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը