Վալետայում շարունակվում է միգրացիոն ճգնաժամին նվիրված ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է միգրացիոն ճգնաժամին նվիրված ԵՄ-Աֆրիկա երկօրյա գագաթնաժողովը, որը նոյեմբերի 11-ին բացվել է Վալետայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քառասունից ավելի եվրոպական ու աֆրիկյան երկրների ղեկավարներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են հավաքվել Մալթայի մայրաքաղաքում, որպեսզի միասին փորձեն գտնել Եվրոպա փախստականների չդադարող հոսքը կանգնեցնելու միջոցները: Գագաթնաժողովի մասնակիցները ոչ մի հայտարարություն չեն անի աշխատանքի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ:

Գագաթնաժողովի գլխավոր արդյունքը պետք է դառնա առաջիկա տարիներին միգրացիայի հարցում գործողությունների համատեղ ծրագրի ընդունումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք կունենանք համատեղ հայտարարություն, ինչպես նաեւ գործողությունների համատեղ ծրագիր՝ կոնկրետ քայլերով, որոնք անհրաժեշտ կլինի կատարել մի քանի տարվա ընթացքումե,- ասել է նա եւ հավելել, որ Վալետայի գագաթնաժողովը կոչված է ԵՄ-ի եւ Աֆրիկայի միջեւ կամուրջ գցել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում:

ԵՄ-ի գագաթնաժողովը մտադիր է 1,7 մլրդ եվրոյի չափով նպատակային հիմնադրամ գործարկել Աֆրիկայի երկրների համար: Սակայն Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն արդեն հայտարարել է, որ այդ գումարը բավարար չէ միգրացիոն ճգնաժամի դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար:

Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Աֆրիկյան միության ներկայացուցիչ Նկոսազան Դլամինի Զուման հայտարարել է, որ Աֆրիկյան միությունը կտրականապես դեմ է երրորդ երկրներում փախստականների ընդունման կենտրոնների ստեղծմանը:

«Աֆրիկյան միության հանձնաժողովը չի պաշտպանում Աֆրիկայում կենտրոնների ստեղծումը, քանի որ դրանք դե ֆակտո կդառնան հսկիչ կենտրոններ, ինչը մարդու իրավունքների լուրջ խախտում էե,- ասել է նա:

Նրա խոսքով՝ միգրանտները կարող են դառնալ նման կենտրոնների զոհեր: Հատկապես դա վերաբերում Է կանանց ու երեխաներին, որոնց «կսպառնան բռնաբարությունն ու օրգանների առեւտուրըե, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում