Միջազգային

Էլ Նինիոն 11 միլիոն երեխաների թերսնման կմատնի Աֆրիկայում. ՅՈՒՆԻՍԵՖ

1 րոպեի ընթերցում

Էլ Նինիոն 11 միլիոն երեխաների թերսնման կմատնի Աֆրիկայում. ՅՈՒՆԻՍԵՖ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 11 միլիոն երեխաներ արեւադարձային Աֆրիկայումավելի քիչ ուտելիք եւ ջուր կստանան այսպես կոչված «Էլ Նինիոյի ֆենոմենի»՝ Խաղաղ օվկիանոսի արեւադարձային մասում պարբերաբար առաջացող տաք հոսանքի ներգործության պատճառով, որն ազդում Է ամբողջ մոլորակի կլիմայի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC-ն՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին:

Բացի դրանից, մայր ցամաքի արեւելքի եւ հարավի պատանի բնակիչներին կարող են սպառնալ համաճարակների բռնկումներ, ասում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում:

Կազմակերպության տվյալներով՝ 8,2 միլիոն եթովպացիներ սովի սպառնալիքի տակ են գտնվում խաղաղօվկիանոսյան հոսանքի տատանումների պատճառով:

Էլ Նինիոն արդեն 30 տարվա ընթացքում վատթարագույն երաշտն Է առաջացրել Եթովպիայում: Բացի այդ, հոսանքը կարող Է խիստ բացասաբար ազդել Սոմալիի վրա:

Ըստ ՅՈՒՆԻՍԻԵՖ-ի՝ Զիմբաբվեում մոտալուտ ձմռանը սննդի սուր պակաս կարող Է զգալ 1,5 միլիոն մարդ:

Հարավաֆրիկյան Հանրապետությունում նկատվում Է անասունների անկում: Բացի դրանից, երկրի խոշորագույն քաղաքում՝ Յոհաննեսբուրգում ջրի խնայողություն են սահմանել ռեկորդային երաշտի պատճառով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում