Միջազգային

ԵՄ-ի եւ Աֆրիկայի երկրները Վալետայի գագաթնաժողովում կփորձեն ելք գտնել միգրացիոն ճգնաժամից

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի եւ Աֆրիկայի երկրները Վալետայի գագաթնաժողովում կփորձեն ելք գտնել միգրացիոն ճգնաժամից

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի մայրաքաղաքն առաջիկա երկու-երեք օրերին գլխավոր հարթակը կդառնա Եվրամիության գոյության ողջ պատմության ընթացքում նրա ամենալուրջ հիմնախնդիրներից մեկի՝ միգրացիոն ճգնաժամի լուծում գտնելու համար: Այստեղ՝ Վալետայի Միջերկրածովյան կոնֆերենց-կենտրոնում, նոյեմբերի 11-ին բացվում է ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովը, որը նոյեմբերի 12-ի երեկոյան կշարունակվի բարձր մակարդակի երկրորդ հանդիպմամբ՝ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԵՄ-ի խորհրդում եւ Եվրահանձնաժողովում հանրակցության ներկայացուցիչները քանիցս ընդգծել են, որ Մալթայի գագաթնաժողովի արռաջնահերթ խնդիրը միգրացիոն ճգնաժամի բույն պատճառների բացահայտումն Է ու վերացումը: Հենց այս նպատակով են Վալետայում հավաքվում Եվրամիության երկրների եւ աֆրիկյան տասից ավելի պետությունների ղեկավարները, ինչպես նաեւ փախստականների հարցերով զբաղվող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունները, ներառյալ Աֆրիկյան միությունը եւ ՄԱԿ-ի ու ԵՄ-ի գործակալությունները: Նիստերում Բրյուսելը ներկայացնելու են Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի նախագահներ Ժան-Կլոդ Յունկերը եւ Դոնալդ Տուսկը, ինչպես նաեւ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիություն ժամանող միգրանտների թվաքանակն աննախադեպ է, եւ փախստականների հոսքի ավելացումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի: ԵՄ-ի ղեկավարները կհանդիպեն Աֆրիկայի երկրների իրենց գործընկերների հետ՝ քննարկելու միգրացիայի խնդիրը, պարզելու դրա բուն պատճառները: Գագաթնաժողովը կոչված է ընդգծելու, որ միգրացիոն ճգնաժամը երկրների ընդհանուր պատասխանատվությունն է»,- նշել են ԵՄ-ի խորհրդում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում