ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 11-ի նախագահական ընտրություններում հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն հինգերորդ անգամ զբաղեցրեց պետության ղեկավարի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին Մինսկի Անկախության պալատում տեղի Է ունեցել նրա երդմնատվության արարողությունը:
«Ստանձնելով Բելառուսի Հարապետության նախագահի պաշտոնը՝ հանդիսավոր կերպով երդվում եմ՝ հավատարմությամբ ծառայել Բելառուսի Հանրապետության ժողովրդին, հարգել ու պահպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, կատարել ու պաշտպանել Բելառուսի Հանրապետության Սահմանադրությունը, սրբորեն ու բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված բարձր պարտավորությունները»,-հայտարարել Է Լուկաշենկոն:
Դրանից հետո նա ստորագրել Է պաշտոնամուտի համապատասխան փաստաթուղթը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան պետության ղեկավարին հանձնել Է վկայական, որում հավաստվում Է Լուկաշենկոյի՝ երկրի նախագահ ընտրվելու փաստը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: