Միջազգային

Մարսելում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Մարսելում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոկտեմբերի 25-ի գիշերը ֆրանսիական Մարսել քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել ինքնաձիգ հրազենից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Provence տարածաշրջանային թերթը:

Թերթի տվյալներով, զոհվել է երեք մարդ, որոնցից երկուսը 15-ամյա անչափահասներ են: Հրաձգության երրորդ զոհը 23 տարեկան էր: Պատահարի վայր առաջինը ժամանած փրկարարաներին չի հաջողվել փրկել ծանր վիրավորվածներին: Պատահարը տեղի է ունեցել «Լորյե» թաղամասում` բնակելի տան շքամուտքի մոտ:

Մարսելում ինքնաձիգ հրազենի կիրառմամբ հրաձգությունները առավել հաճախակի են դառնում: Քաղաքում գործում են մի խումբ հանցագործ խմբավորումներ, որոնք զբաղվում են թմրամիջոցների տեղափոխմամբ ու վաճառքով: Նրանք միմյանց դեմ մշտական պայքարի մեջ են վաճառքի տարածքի համար` փորձելով կիսել քաղաքը: Թմրանյութերի վաճառքում լայնորեն ներառվում են անչափահասներ, քանի որ ոստիկանության կողմից ձերբակալվելու ու դատապարտվելու պարագայում նրանք ավելի փոքր պատիժ են ստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում