Միջազգային

Հնդկաստանի արեւելքում ավտոբուսն ընկել է ձորը. մահացել է 10 մարդ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արեւելքում ավտոբուսն ընկել է ձորը. մահացել է 10 մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արեւելքում ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Indian Express թերթը` նշելով, որ զոհվել է առնվազն 10 մարդ, եւս 9 մարդ վիրավորվել է:

Պատահարը տեղի է ունեցել Միզորամ նահանգի հարավային մասում: Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում: Բոլոր տուժածները տեղափովել են հիվանդանոց, նրանցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ոստիկանության նախնական վարկածի համաձայն, ավտոբուսի վարորդը փորձել է խուսափել դեմ դիմաց շարժվող բեռնատարի հետ բախումից, ինչն էլ դարձել է պատահարի պատճառ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում