Միջազգային

Օլանդն անընդունելի է է համարել Ասադին ուղղված ցանկացած աջակցություն

1 րոպեի ընթերցում

Օլանդն անընդունելի է է համարել Ասադին ուղղված ցանկացած աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնաբանելով Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի այցը Մոսկվա` Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի, որպեսզի Սիրիայում անցումային քաղաքականությունն ավելի արագ տեղի ունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Օլանդը շեշտել է, որ Ասադին ուղղված ցանկացած աջակցություն անընդունելի է:

«Ասադին աջակցության համար որեւէ քայլ չպետք է արվի»,- ասել է Օլանդը` հավելելով, թե հույս ունի, որ Վլադիմիր Պուտինին կհաջողվի համոզել Ասադին շուտափույթ սկսել անցումային քաղաքական գործընթաց ու օր առաջ հրաժարվել իր պաշտոնից: «Հույս ունեմ, որ այդ հանդիպման նպատակը դա է»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում