Հովհաննես Գրիգորյանի կյանքը և պոեզիան շատ ներդաշնակ էին. Արքմենիկ Նիկողոսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, երջանկահիշատակ Հովհաննես Գրիգորյանի դուստրը մինչև այսօր չի կարողանում համակերպվել հոր մահվան հետ: Սոնա Գրիգորյանը փաստում է` իր համար տարօրինակ է հոր մասին խոսել անցյալով:«Նրա ծրագրերն անվերջ էին. համոզված եմ, որ եթե կենդանի լիներ, ստեղծագործական կյանքը եռուն կլիներ: Հուսով եմ` հնարավորություն կունենանք վերատպել նրա գործերը, հասանելի դարձնել շատերին: Շուտով նաև հայրիկի կայքը պատրաստ կլինի: Ես դեռ չեմ համակերպվում հորս մահվան հետ. ամեն օր տուն գնալիս մի փոքր հույս ունեմ, որ նրան կտեսնեմ նույն տեղում ու նույն դիրքով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Սոնա Գրիգորյանը:

Բանաստեղծի դստեր խոսքով` Գրիգորյանը երազում էր Հայաստանը տեսնել բարեկեցիկ, զարգացած և չհայաթափվող երկիր:

«60-70-ականներին մեր գրականության մեջ ներխուժեց գարունականների հոսանքը: Սա պայմանավորված էր «Գարուն» ամսագրի լույսընծայմամբ: Այն բերեց նոր լեզվամտածողության պահանջ, հայտնվեցին երիտասարդ գրողներ: «Գարուն» -ը դարձավ այն գետը, որը տարավ նրանց նավարկության: Այդ երիտասարդներից մեկը Հովհաննես Գրիգորյանն էր»,- ընդգծեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

ՀԳՄ նախագահի խոսքով` Հովհաննես Գրիգորյանն իր պոեզիայով ստեղծեց յուրահատուկ ժառանգություն: «Մեր գրականությունը հարստացել է Հովհաննես Գրիգորյանով և մյուս տաղանդավոր բանաստեղծներով»,- շեշտեց նա:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը շատ բան է սովորել Հովհաննես Գրիգորյանից:

«Նրա ամենակարևոր դասն էր` երբեք չհնչեցնել պաթետիկ խոսքեր, լինել չափազանց անկեղծ բոլորի հետ: Հովհաննես Գրիգորյանն իր տեսակով առաջնորդ էր, ուզում էր, որ լավագույն երիտասարդներն իր շուրջը հավաքվեն, շատ հետևողական էր նրանց գրական ճակատագրի հանդեպ: Գրեթե յուրաքանչյուրիս կենսագրության մեջ մեծ ներկայություն ունի, և ոգևորման իր մեթոդը չափազանց ուսանելի էր. Հովհաննես Գրիգորյանը ոգևորում և դեպի գրականություն էր բերում բազմաթիվ մարդկանց»,- նշեց նա:

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` Հովհաննես Գրիգորյանի կյանքը և պոեզիան շատ ներդաշնակ էին:

«Հովհաննես Գրիգորյան մարդու և բանաստեղծի միջոցով կարողացանք ճանաչել լավ գրականությունը, փոխել պոեզիայի հանդեպ մեր կարծրացած պատկերացումները»,- ընդգծեց գրականագետը:

Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան նրա ընկերներն ու գործընկերները, ներկայացրին բանաստեղծի անցած ուղին և վերաարժևորեցին նրա թողած ստեղծագործական ժառանգությունը:

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին Գյումրիում: Գրել և տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիներից:Բանաստեղծությունների առաջին` «Երգեր առանց երաժշտության»ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին: Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2011թ. Հովհաննես Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում իր «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար:

Հովհաննես Գրիգորյանը մահացել է 2013 թվականի փետրվարի 7-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում