ԱՊՀ-ի երկրների գագաթնաժողովում 16 փաստաթուղթ Է ստորագրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների ղեկավարները Ղազախստանում կայացած գագաթնաժողովի արդյունքում ստորագրել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաեւ մինչեւ 2020 թվականը Համագործակցության մասնակից պետությունների ռազմական համագործակցության հայեցակարգը: Այս երկու փաստաթղթերը, ի թիվս 14 ուրիշների, ստորագրվել են ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Նաեւ ընդունվել Է հայտարարություն ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակի առթիվ եւ ուղերձ՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 30-րդ տարելիցի կապակցությամբ: Բացի այդ, որոշում Է ընդունվել արտաքին սահմանների ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար սահմանապահ եւ այլ գերատեսչությունների խմբավորման ձեւավորման մասին, ինչպես նաեւ 2016-2020 թվականներին արտաքին սահմանների անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցության ծրագիր: Միանգամից մի քանի փաստաթղթեր նվիրված են կոոպերացմանը իրավապահ գործունեության ոլորտում, դրանք կանոնակարգում են համատեղ հետաքննչական-օպերատիվ խմբերի եւ պատժական ծառայությունների ղեկավարների խորհրդի ստեղծումը: Ստորագրված փաստաթղթերի թվում Է նաեւ արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը:

Պետությունների ղեկավարները հաստատել են ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի եւ ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի նախագահի թեկնածությունները:

Նաեւ պաշտոնապես ձեւակերպվել Է 2016 թվականին Համագործակցությունում նախագահության փոխանցումը Ղազախստանից Ղրղզստանին: Որոշվել Է, որ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Ղրղզստանում:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ