Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով վարակվելու նոր դեպքեր չեն գրանցվել. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը, Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվելու նոր դեպքեր չեն գրանցվել: Ինչպես ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հոկտեմբերի 7-ին Ժնեւում հրապարակված շաբաթական տեղեկագրում, տարածաշրջանում նման համաճարակաբանական իրադրություն առաջին անգամ է դիտվում 2014 թվականի մարտից ի վեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 4-ին ավարտված շաբաթվա ընթացքում հաղորդումներ չեն եղել Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության որեւէ դեպքի մասին,- նշում է ԱՀԿ-ն:- 2014 թվականի մարտից ի վեր առաջին անգամ համաճարակաբանական շաբաթվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը հավասար է զրոյի»:

Դրա հետ մեկտեղ, ԱՀԿ-ի կարծիքով, կարճաժամկետ հեռանկարում պահպանվում է հիվանդանալու նոր դեպքերի վտանգը:

Արեւմտյան Աֆրիկայում մոլեգնած համաճարակի ընթացքում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 297 մարդ, վարակվել է եւս 28 հազար 421 բնակիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում