Միջազգային

Արեւմտյան Աֆրիկայում շաբաթվա ընթացքում Էբոլայից մահվան մեկ դեպք է գրանցվել. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

Արեւմտյան Աֆրիկայում շաբաթվա ընթացքում Էբոլայից մահվան մեկ դեպք է գրանցվել. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայում շաբաթվա ընթացքում Էբոլայից մահվան մեկ դեպք է գրանցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հոկտեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված տվյալները:

Մահվան դեպքը սեպտեմբերի 28-ին գրանցվել է Գվինեայում: Բացի այդ, շաբաթվա ընթացքում բացահայտվել է վարակման 46 դեպք՝ ինչպես նոր, այնպես էլ ոչ վաղ անցյալի:

Համաճարակի ընթացքում Արեւմտյան Աֆրիկայում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 297 մարդ, վարակվել են եւս 28 հազար 417 բնակիչներ: Ավելի վաղ հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում