Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Գյոտեբորգի գրքի միջազգային փառատոնին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում սեպտեմբերի 24-ին մեկնարկել էգրքի միջազգային փառատոնը, որն ամեն տարի ունենում է հարյուր հազարավոր այցելուներ։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս տարի փառատոնում առաջին անգամ ներկայացվել է Հայաստանն` առանձին տաղավարով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Տաղավարում ներկայացվել են վերջին տարիներին Հայաստանում և, առհասարակ, հայերի մասին հրատարակված գրականությունը՝ Ցեղասպանության թեմայով հայերեն, շվեդերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով գրականության առանձին ցուցադրությամբ։

Հայկական տաղավարի շրջանակներում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել «1915թ. Հայոց ցեղասպանությունը. ժամանակակից հեռանկարներ և վերլուծություն» խորագրով սեմինարը։ Ելույթ են ունեցել Լյունդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Կլաս Յորան-Կարլսոնը, ով հեղինակել է Ցեղասպանության վերաբերյալ «Ովքեր անմեղ են այսօր, կարող են մեղավոր դառնալ վաղը» գիրքը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը և «Հայոց ցեղասպանությունը շվեդերի աչքերով» գրքի հեղինակ Յորան Գյունները։

Սեպտեմբերի 24-ին փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել միսիոներուհի Ալմա Յոհանսոնի վերաբերյալ շվեդ գրող և լրագրող Յաննե Կարլսոնի «Այլևս չեմ կարող. Ալման և հայերը» գրքի, ինչպես նաև Մարիա Կարլսոնի «Ժխտողականության մշակույթ. Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտման համեմատություն» մենագրության շնորհանդեսները` հեղինակների մասնակցությամբ։

Յաննե Կարլսոնի հետ առանձին հանդիպում տեղի կունենա սեպտեմբերի 26-ին «Ցեղասպանության ականատեսը» խորագրի ներքո, իսկ Շվեդիայի առաջատար օրաթերթերից մեկը՝ «Svenska Dagbladet»-ը, իր տաղավարում կկազմակերպի Ցեղասպանության վերաբերյալ քննարկում` մշակութային բաժնի խմբագիր Անդերշ Բյորքմանի, Լյունդի համալսարանի պրոֆեսոր Սվանտե Լյունդգրենի և «Sydsvenskan» թերթի լրագրող Ռաքել Չուքրիի մասնակցությամբ։

Գյոտեբորգի գրքի միջազգային փառատոնը գործելու է մինչև սեպտեմբերի 27-ը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան