Սերժ Թանկյանի կիթառի վաճառքից ստացված հասույթը կուղղվի վանաձորաբնակ կարիքավորներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել էSystem of a Down-իWake Up the Souls շրջագայության, ինչպես նաև Երեւանում ապրիլի 23-ին տեղի ունեցած համերգի ժամանակ,նոյեմբերի 8-ին աճուրդի կհանվի Լոս Անջելեսում կայանալիք«Օրրան» բարեգործական ՀԿ դրամահավաք-ճաշկերույթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրրան» ՀԿ-ից, System of a Down ռոք խումբը օգնում է կարիքավոր երեխաներին և տարեցներին Վանաձորում: Խմբի անդամները SOAD գրությամբ վերնաշապիկների վաճառքից գոյացած հասույթի մի մասը նվիրաբերել են «Օրրան»-ին` օժանդակելով վերջինիս` իրականացնելու համար ոչ բարվոք կենսապայմաններ ունեցող ավելի քան 200 երեխաներին և 100 տարեցներին ուղղված բարեգործական ծրագրերը:

Այդ վերնաշապիկներից մեկի էսքիզը խմբի մենակատար Սերժ Թանկյանի մտահղացումն էր: Վերնաշապիկների վրա պատկերված նկարները հիշատակում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խումբը մոտավորապես 4500 ԱՄՆ դոլարի չափով գումար հանգանակեց «Օրրան»-ի համար:

«Մենք անչափ երջանիկ ենք SOAD-ի աջակցության և օգնության համար: Սերժ և Անժելա Թանկյանները երկու տարի առաջ իրենց կատարած անձնական նվիրատվության շնորհիվ մեզ ոգևորեցին Վանաձորի «Օրրան»-ում հիմնել տաք սննդի խոհանոց` տարեցների համար: Ես ուրախ եմ, որ խմբի մյուս անդամները նույնպես մեզ միացան: Իսկապես հիանալի է, որ խումբը լայնորեն տարածում է Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ամբողջ աշխարհում և, միաժամանակ, նաև օգնում է կարիքավորներին հայրենիքում»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը, ով իր ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հիմնել է «Օրրան»-ը:

Հայերեն English

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել