ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալազիացի փրկարարները հաստատել են 53 մարդկանց մահը, ովքեր սեպտեմբերի 3-ին դարձել են երկրի երեւմուտքում նավաբեկության զոհ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այսօրվա ընթացքում հայտնաբերվել է 26 մարմին:
Ընդհանուր առմամբ հնարավոր է եղել փրկել 20 մարդու, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մի քանիսին մոտ ժամանակները կուղարկեն հարազատ Ինդոնեզիա: Ընդհանուր առմամբ 13-մետրանոց նավի վրա եղել է 70-ից 80 մարդ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նախնական տվյալներով, Ինդոնեզիայի դրոշով նավը ուղեւորվում է Սումատրա կղզու Թանջունգբալայ քաղաք: